ՌԴ մայրաքաղաք Մոսկվայի «Սելիգեր Սիթի» բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ մահացել է, երկուսը, այդ թվում՝ մեկ երեխա, հոսպիտալացվել են, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել համալիրում հրդեհի բռնկման դեպքի առչությամբ՝ ՔՕ 109-րդ հոդվածի 1-ին մասով (անզգուշությամբ մահ պատճառելը) նախատեսված հանցագործության հատկանիշներով։
Հետաքննության տվյալներով՝ անցած գիշեր «Իլմենսկի պրոեզդի» շենքի բնակարաններից մեկում տեղի է ունեցել «գազի բալոնների ինքնաբուխ թրթռում», որը հրդեհ է առաջացրել։ Նախնական տվյալներով՝ բալոններն օգտագործվել են բնակարանում կախովի առաստաղի տեղադրման համար։
Ըստ կայքի՝ համալիրում բռնկված հրդեհի պատճառով արգելափակվել է երթևեկությունը «Իլմենսկի պրոեզդի» ողջ երկայնքով։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ բնակելի համալիրում 5-ից 8-րդ հարկերի բնակարաններում բռնկված հրդեհը մարվել է։