Իսրայելական բանակը հայտնել է Բեյրութին հարվածները վերսկսելու մասին, փոխանցում է TACC-ը։
«Ներկայումս Իսրայելի պաշտպանության բանակը հարվածներ է հասցնում Բեյրութում «Հեզբոլլահի» ահաբեկիչների թիրախներին»,- ասված է հաղորդագրության մեջ:
Իսրայելական բանակն արաբերենով հրատապ նախազգուշացում է արել՝ կոչ անելով Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հարեթ Հորեյք շրջանի բնակիչներին շտապ տարհանել անվտանգ տարածք։
Հայտարարությունն ուղեկցվել է տարածքի արբանյակային պատկերներով, որոնք իսրայելցի զինվորականների կարծիքով՝ օգտագործվում են «Հեզբոլլահ»-ի կողմից որպես ռազմական թիրախներ։ Իսրայելը նախատեսում է հարձակվել այդ շենքերի վրա:
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտնել էր գիշերը «Մերձավոր Արևելքին հզոր հարվածներ հասցնելու» մտադրության մասին։
Սեպտեմբերի 30-ին Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր, որ սահմանափակ ցամաքային հարձակումներ էր իրականացրել հարավային Լիբանանի սահմանային շրջանի վրա: Լրատվամիջոցների տեղեկություններով՝ Իսրայելի պաշտպանության բանակը սահմանի երկայնքով մոտ հինգ բրիգադ էր տեղակայել, սակայն նրանցից ոչ բոլորի մուտքն էր լիբանանյան տարածք սպասվում։ Լիբանանյան բանակը հետ էր քաշվել հարավային սահմանի որոշ դիրքերից։
2023 թվականի հոկտեմբերին պաղեստինյան Գազայի հատվածում իսրայելական գործողությունների մեկնարկից հետո «Հեզբոլլահ»-ն սկսել էր հրթիռակոծել հյուսիսային Իսրայելը։ Շուրջ մեկ տարի կողմերը փոխանակվել էին սահմանամերձ հարձակումներով։ Իրավիճակը սրվել էր այն բանից հետո, երբ Լիբանանում էլեկտրոնային սարքերի, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի կողմից հաղորդակցության համար օգտագործվող փեյջերների մի շարք պայթյուններ էին տեղի ունեցել: