Հոկտեմբերի 14-ի առավոտյան Մումբայ-Նյու Յորք չվերթն իրականացնող Air India-ի ինքնաթիռն անվտանգության սպառնալիքի պատճառով ուղղությունը փոխել է դեպի Դելի, հաղորդում է NDTV-ն:
Ինքնաթիռն ստացել է անվտանգության հատուկ նախազգուշացում, և կառավարության Անվտանգության կոմիտեի հանձնարարությամբ ուղղությունը փոխել է Դելի: Բոլոր ուղևորներն իջել են և գտնվում են Դելիի օդանավակայանի տերմինալում։
«Օդանավը ներկայումս գտնվում է «Ինդիրա Գանդիի» միջազգային օդանավակայանում, անվտանգության բոլոր ստանդարտ արձանագրությունները խստորեն պահպանվում են՝ օդանավում գտնվող ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու համար»,- ասել է ոստիկանության բարձրաստիճան սպան:
Հեռուստաալիքի տվյալներով՝ ինքնաթիռը կայանված է մեկուսացված թռիչքուղու վրա և ստուգվում է անվտանգության աշխատակիցների, այդ թվում՝ ռումբերի հայտնաբերման խմբերի կողմից։