ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել ՌԴ տարածքին, գրել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով՝ The New York Times-ին։
Ըստ Le Figaro թերթի՝ Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը նույնպես թույլատրել են հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքի խորքին իրենց հեռահար զենքերով։
NYT-ի հաղորդմամբ՝ որոշումն ընդունվել է Վաշինգտոնում իշխանափոխությունից ընդամենը 2 ամիս առաջ և հանդիսանում է «ԱՄՆ քաղաքականության լուրջ փոփոխություն»:
«Ամերիկայի նախագահի խորհրդականների կարծիքներն այս հարցի շուրջ կիսվել են։ Հրթիռներն, ամենայն հավանականությամբ, կկիրառվեն ՌԴ և ԿԺԴՀ զինվորականների դեմ «Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի պաշտպանության համար»»,- գրել է The New York Times-ը։
Պենտագոնը չի մեկնաբանել ՌԴ տարածքի վրա ԱՄՆ զենքերով հարվածներ թույլատրելու որոշումը։
«Տվյալ պահին մենք հրաժարվում ենք մեկնաբանել»- ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը։