Սարատովի մարզի Մարքս քաղաքում ճանապարհային կոնֆլիկտի ժամանակ վարորդը կրակել է երկու տղամարդու վրա, որոնցից մեկը զոհվել է, մեկը՝ վիրավորվել, հայտնել է Коммерсант-ը։
Կայքի հաղորդմամբ՝ հանցագործը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Газета.ru-ն հայտնել է, որ կասկածյալը գործարար Ռուբիկ Հակոբյանն է։ Նա կրակոցներից հետո վերադարձել է տուն, որտեղ նրան ձերբակալել են։