Միացյալ Նահանգները կաջակցի միջազգային ջանքերին՝ պատասխանատվության ենթարկելու Սիրիայի հեռացող առաջնորդ Բաշար ալ Ասադին օգնողներին, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք կաջակցենք Ասադի ռեժիմին և նրան աջակցողներին պատասխանատվության ենթարկելու միջազգային ջանքերին՝ սիրիացի ժողովրդի դեմ կատարված վայրագությունների և չարաշահումների համար, ներառյալ՝ քիմիական զենքի կիրառումը և խաղաղ բնակիչների անարդարացի կալանավորումը»,- ասված է Բլինքենի հայտարարության մեջ:
Դեկտեմբերի 2-ին Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը Լիբանանի հարավում գտնվող Մարջայուն քաղաքում հարվածել էր մոտոցիկլետի, ինչի հետևանքով մեկ մարդ էր զոհվել։ Նույն օրը լիբանանյան «Հեզբոլլահ» խմբավորման զինյալները զինադադարից հետո առաջին անգամ երկու հրթիռ էին արձակել Իսրայելի հյուսիս։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հրթիռային հարձակումն անվանել էր «հրադադարի կոպիտ խախտում» և խոստացել «ուժեղ» պատասխան տալ։
Լիբանանի խորհրդարանի ղեկավար Նաբիհ Բերրին հայտարարել էր, որ Իսրայելը հրադադարը խախտել է 54 անգամ։ Բերրին կոչ էր արել դադարեցնել հրադադարի խախտումները, իսկ Իսրայելին դուրս բերել իր զորքերը Լիբանանի տարածքից: Ըստ բանախոսի՝ «իսրայելական բուլդոզերները շարունակում են քանդել սահմանամերձ գյուղերի տները, հրետանայինները գնդակոծում են տարածքը, իսկ ինքնաթիռները թռչում են լիբանանյան տարածքի խորքերը»։
Նոյեմբերի 26-ին Իսրայելի ռազմաքաղաքական կաբինետը հաստատել էր Լիբանանում հրադադարի համաձայնագիրը։ Կարճ ժամանակ անց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Իսրայելի և «Հեզբոլլահի» միջև պայմանավորվածությունները ներառում են լիբանանյան ուժերի վերահսկողությունն իրենց տարածքի նկատմամբ՝ 60 օրվա ընթացքում: Հայաստանը ողջունել էր Լիբանանի և Իսրայելի միջև ձեռք բերված հրադադարի համաձայնությունը: