Հարավային Կորեայի Մուան միջազգային օդանավակայանում դեկտեմբերի 29-ին Boeing 737-800 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 179-ի, ողջ է մնացել 2-ը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով երկրի իշխանությունների հրապարակած տվյալներին։
Նվում է, որ Հարավային Կորեայի իշխանություններն ինքնաթիռի կործանումից հետո որոշել են ստուգել բոլոր Boeing 737-800 տեսակի ինքնաթիռները։ Հարավային Կորեայում, ըստ ավիացիոն տեղեկատվական տեխնոլոգիաների համակարգի, տարբեր ավիաընկերություններ, հիմնականում՝ լոուքոսթերներ, շահագործում են Boeing 737-800 մոդելի 101 Ինքնաթիռ:
Դեկտեմբերի 29-ին Jeju Air ավիաընկերության 181 ուղևորով ինքնաթիռը Մուան էր ուղևորվել Բանգկոկից։ Վայրէջք կատարելիս այն անցել էր թռիչքուղու կողքով և բախվել արգելապատնեշին, ինչից հետո հրդեհ էր սկսվել։ Նույն օրը երկրի իշխանությունները հայտնել էին 167 զոհի մասին։
ՀՀ ԱԳՆ ցավակցել էր ավիավթարից զոհվածների ընտանիքներին։