Հայուհի Էլեանորա Էքսերջյանը հանդիպում է Եղիսաբեթ թագուհու քրոջ՝ Մարգարեթ թագուհու թոռան՝ Սամուել Չատտոյի հետ, տեղեկանում ենք Daily Mail-ից։
Լրատվականը հայտնել է, որ Չատտոյին թույլատրվել է հրավիրել իր ընկերուհուն Նորֆոլկ՝ տոներն անցկացնելու նպատակով։
Դա հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ Չարլզ թագավորը հետևել էր իր հանգուցյալ մոր՝ Եղիսաբեթ թագուհու օրինակին՝ 2017 թվականին թույլատրելով Մեգան Մարքլին միանալ տոնական հավաքին։ Մեգանն առաջին մարդն էր, ում թույլատրվել էր Սուրբ Ծնունդն անցկացնել Սանդրինգհեմում՝ նախքան թագավորական ընտանիքի անդամ դառնալը:
Քեյթ Միդլթոնը, օրինակ, պետք է սպասեր մինչև Քեմբրիջի դքսուհի դառնալը, իսկ Սոֆի Ռիս-Ջոնսը՝ մինչև արքայազն Էդվարդի հետ ամուսնանալն ու Ուեսեքսի կոմսուհու տիտղոսն ստանալը:
«Սա հստակ նշան է, որ նոր տարում թագավորական հարսանիք է լինելու։ Ես բացահայտեցի, որ 28-ամյա Սեմը սկսել է հանդիպել իր տարեկից նկարչունի Էլեոնորի հետ»,- նշել է լրատվականի՝ Վինձորների պալատի աղբյուրը:
Ըստ կայքի աղբյուրի՝ Էդինբուրգի համալսարանի շրջանավարտ Սեմը ոչ միայն սիրավեպ էր սկսել նկարչուհու հետ, այլև դարձել նրա մուսան: Ոգեշնչված իր նոր սիրուց՝ արվեստների պրոֆեսորի դուստրն սկսել էր Սեմին պատկերել իր աշխատանքում։
Սեմն ինքը արվեստագետ ընտանիքից է. նրա մայրը՝ թագավորի զարմիկը, լեդի Սառա Արմսթրոնգ-Ջոնսը, հաճախ է իր աշխատանքները ներկայացնում Թագավորական ակադեմիայի ամառային ցուցահանդեսին, իսկ հայրը դերասան դարձած նկարիչ Դանիել Չատտոն է։
Սեմի ճենապակյա ստեղծագործություններից մի քանիսը կազմել են Սոմերսեթում Hauser & Wirth-ի կողմից կազմակերպված ցուցահանդեսի մի մասը:
Այն բանից հետո, երբ հանգուցյալ թագուհին Մեգանի համար խախտել էր ավանդույթը, արքայադուստր Բեատրիսի այն ժամանակվա նշանած Էդոարդո Մապելի Մոցզիին 2019 թվականի Սուրբ Ծնունդին թույլատրվել էր մնալ Սանդրինգհեմում: Զույգն ամուսնացել էր հաջորդ տարի, հիշեցրել է լրատվականը։