Կասկադում ոչ մի ծառ չի հատվելու։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասել է Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։
Վերջինս հավելեց, որ ավելի ուշ կհրապարակի նաև պաշտոնական փաստաթղթերը։
Հիշեցնենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանը Կասկադում՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում, ծառերի զանգվածային հատման աշխատանքներ էր իրականացնում։ Գերատեսչության որոշմամբ տարածքի գրեթե բոլոր ծառերը կտրվում են, հանվում են դրանց արմատները։ Իսկ դրանց փոխարեն նույն հորերում տնկվելու են նոր՝ սակուրա ռոյալ տեսակի ծառեր։ Հատման աշխատանքները դժգոհության առիթ են դարձել Կենտրոն վարչական շրջանի բնակիչների, հասարակական գործիչների ու էկոլոգների շրջանում: