• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
05 Հունիս 2023 12:05
  • 387.22
  • 416.92
  • 4.78
  • /home/admin/web/armeniatoday.news/public_html/index.php
-4 °c
Երևան
2 ° Wed
2 ° Thu
3 ° Fri
4 ° Sat
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result

Հոլանդիայից բերված տնկիները 150 միլիոն դրամ արժեն. Երևանը ժամանակ չունի շիվեր տնկելու. Բեգոյան

Երևան, Քաղաքականություն,
23 Մարտ 2023 21:45
ShareShareShare
Наш Telegram
telegram

Այսօր Երևանի քաղաքապետարանը Կասկադում՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում, ծառերի զանգվածային հատման աշխատանքներ էր իրականացնում։ Գերատեսչության որոշմամբ տարածքի գրեթե բոլոր ծառերը կտրվում են, հանվում են դրանց արմատները։ Իսկ դրանց փոխարեն նույն հորերում տնկվելու են նոր՝ սակուրա ռոյալ տեսակի ծառեր։ Հատման աշխատանքները դժգոհության առիթ են դարձել Կենտրոն վարչական շրջանի բնակիչների, հասարակական գործիչների ու էկոլոգների շրջանում:

Armenia Today-ի նկարահանող խումբը տեղում ծանոթացավ իրավիճակին, զրուցեց մի շարք քաղաքացիների հետ։

Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ կտրված ծառերը անկենսունակ են, դրանք հիվանդ ծառեր են, որոնց փրկել այլևս հնարավոր չէ։ Իսկ փոխարինող ծառերը տնկման պահից կենսունակ են լինելու և թյուր է կարծիքը, թե դրանք կարող են չդիմանալ հայաստանյան կլիմային։

«Ինձ համար տարակուսելի է, թե ինչի հետ է կապված քաղաքացիների դժգոհությունը: Սկզբում կազմակերպիչներն ասացին, թե ծառերի սպանդ է տեղի ունենում: Հետո ասացին՝ կտրել պետք էր, քանի որ ծառերը սաղարթ չունեն»,- ասաց Բեգոյանը՝ հավելելով, որ Երևանի կանաչ տարածքներում աճող ծառերի գրեթե կեսը ոչ մի բանի պիտանի չեն:

Ըստ ՀՈԱԿ-ի տնօրենի՝ բաղձալի արդյունքից մեզ մեկ օր է բաժանում: «Երբ վաղը կսկսեն տեղադրվել ծառերը, հանրությունը կտեսնի, թե ինչ գեղագիտական ու ֆունկցիոնալություն ունեցող ծառեր են: Դրանք 10 և ավելի տարեկան տնկիներ են, ինչպիսիք Երևանը դեռ չի տեսել»,- ասաց Բեգոյանն ու հավելեց, որ ծառերը բերվել են Հոլանդիայից, դրանց մեծ մասն է ադապտացվել Հայաստանի կլիմային ու տնկման պահից կենսունակություն են ապահովելու:

Մեր հարցին, թե որքան է քաղաքապետարանը ծախսել տնկիների ձեռքբերման ու հատման աշխատանքների համար, պաշտոնյան ասաց, որ 150 միլիոն է հատկացվել 2 000 տնկիի համար:

«Դա կոպեկներ է Երևանի կանաչապատման համար»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ բոլորը չէ, որ այստեղ են տնկվելու. մի մասը կտնկեն Եռաբլուրի նոր նախագծված Փառքի պուրակում:

Բեգոյանը կարծում է, որ բողոքը ուղղորդված է, ընդ որում՝ ուղղորդել են ոչ մասնագետները, մարդիկ, ովքեր քաղաքական, այլ ոչ թե մասնագիտական մղումներ ունեն:

Միևնույն ժամանակ տեղում հավաքված երևանաբնակները տարակուսած են քաղաքապետարանի որոշումից։ Նրանք կարծում են, որ չի կարելի այսպես միանգամից որոշում կայացնել ու առանց հանրային քննարկում իրականացնելու մասսայական ծառեր կտրել։ Չէ՞ որ Երևանը շոգ քաղաք է, պատսպարող ոչինչ, բացի ծառերից, չի կարող լինել:

«Անգամ հիմա՝ մարտին, բավականին շոգ է։ Ամռանն այստեղ անտանելի շոգ է լինելու: Կտրել ծառերը, որոնք ապահովելու են ստվեր, ուղղակի հանցագործություն է: Փոխարինման հետ համամիտ եմ, բայց այն պետք է լինի համարժեք: Չի կարելի մեծ ծառերը փոխարինել դեկորատիվ սակուրայով, որը երբեք Հայաստանում չի աճել: Նման մեծ ծրագրերը պետք է ունենան գիտական, հանրային հիմք: Սա շատ սխալ մոտեցում է»,- ասաց երևանաբնակ Սեդա Տեր-Մինասյանը։

Մեկ այլ երևանցի՝ Շաղիկ Մաթևոսյանը, կարծում է, որ ծառերը նորերով փոխարինելու համար նախ նոր ծառերն են պետք տնկել, ապա անկենսունակները պարբերաբար կտրել։

«Սակուրա ռոյալ տեսակի ծառերը խոնավեցման շատ լուրջ կարիք ունեն: Որպեսզի դա արվի, մեծ աշխատանք պետք է տարվի: Պետք է ոռոգման մեծ համակարգ անցկացնել, ջուր տալ: Հաճախ սիստեմն անցկացնում են, սակայն ջուր չեն տալիս, ծառերը չորանում են: Վայրենաբար ամբողջը կտրելն անհասկանալի է ինձ համար»,- ասաց նա՝ նշելով, որ բողոքի ձայնը լսելի դարձնելու համար պետք է քանակ ու համախմբում:

Բողոքի դուրս եկած մեկ այլ երևանաբնակ Ալեքսանդր Տեր-Գաբրիելյանն էլ կարծում է, որ սա շարունակական բնույթ կրող երևույթ է, օպերայի շենքի հարակից բոլոր պուրակներին սպառնում է այս հատումը: 

«Ես չունեմ ընտրելու իրավունք, սակայն եթե ունենայի, ապա իմ ընտրության վրա մեծապես կազդեր այն, ինչ տեղի է ունենում այս պահին այստեղ»,- ասաց նա:

Armenia Today-ը լսեց նաև մասնագիտական կարծիք: Կասկադի տարածքում էր Երևանի քաղաքապետարանի ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչ անդամ, էկոլոգ, Բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ Քարիստինա Վարդանյանը, որը մեծ ցավ է ապրել, երբ տեսել է կանաչած ծառերի հատումը:

«Մոտավորապես 1 ամիս առաջ քաղաքապետարանում գիտաժողով է անցկացվել, որին ես ներկա չեմ եղել: Կուզենայի, որ այս մասին լինեին հանրային լսումներ: Այո, Երևանում կան ծառեր, որոնք վաղաժամ են ծերացել և ունեն բազմաթիվ հիվանդություններ: Ես դեմ եմ ոչ թե ծառերի հատմանն, այլ ընտրված մեթոդաբանությանը: Մենք ծառեր ընտրելիս պետք է ընտրենք այնպիսիք, որոնք օժտված են շատ բարձր սանիտարահիգիենիկ և դեկորատիվ հատկանիշներով: Չի կարելի փոքրիկ սակուրան, որը սաղարթ չի առաջացնում, փողոցի բանուկ հատվածում տնկել»,- ասաց Վարդանյանը՝ նշելով, որ կանաչապատումը ոչ թե գեղեցկության, այլ առողջության մասին է:

Ըստ Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի՝ բոլոր ծառերը, որոնք ընտրված են փոխարինման համար, ներմուծված են, ունեն մեր բնակլիմայական և քաղաքային պայմաններին համապատասխանող արժեք։ 

Ավինյանի խոսքով՝ այս պրոցեսը մոտավորապես 7-8 տարի է տևելու, երբ որ իրենց կենսունակության ավարտին մոտեցող բոլոր ծառերն ամբողջապես կփոխարինվեն։

«Այն ծառերը, որոնք տերև ունեն և թվում է, թե կանաչ են, իրենց ֆունկցիան արդեն չեն կատարում, օրինակ թեղիները»,- լրագրողներին հայտնեց Ավինյանը՝ հավելելով, որ Երևանում պետք է լինեն նաև ծիրանենիներ։ Ըստ քաղաքապետի տեղակալի՝ ամբողջ քաղաքում մոտավորապես 2 500 արժեքավոր ծառ կտնկվի։

Արաքսյա Սնխչյան

telegram

Առնչվող Նորություններ

Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել սահմանազատման հարցում՝ հիմնվելով որևէ քարտեզի վրա. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել սահմանազատման հարցում՝ հիմնվելով որևէ քարտեզի վրա. Ադրբեջանի ԱԳՆ

05 Հունիս 2023 10:58

Բաքվի և Երևանի միջև կոնկրետ քարտեզի հիման վրա ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածություններ չեն եղել, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի...

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի երկու ուղղությամբ խախտել է հրադադարը

05 Հունիս 2023 10:35

Հունիսի 4-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական և հյուսիս-արևելյան ուղղությամբ խախտել է հրադադարը, հայտնել է Արցախի Հանրապետության ՊՆ-ն: Ըստ գերատեսչության...

Արցախը փորձելու է ՌԴ-ից անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ու մեխանիզմներ ստանալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու թքողները դիմելու են ուժի կիրառմանը. պատգամավոր

05 Հունիս 2023 10:02

Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու միաժամանակ թքողները շանտաժով ապահովագրում են իրենց` ՀՀ իշխանությանն իջեցրած պահանջների չկատարման կամ ուշացման պարագայում, դիմելու են...

Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

04 Հունիս 2023 23:44

Ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանային բոլոր ծառայություններն իրականացվելու են ՀՀ ծառայությունների կողմից, կարծում եմ՝ սա հստակ է բոլոր...

Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Զենք գնելու շուրջ ինտենսիվ քննարկումներ և արդյունքներ կան․ ԱԽ քարտուղար

04 Հունիս 2023 23:14

Կան պետություններ, որոնց հետ զենք գնելու ինտենսիվ քննարկումներ են տեղի ունենում, մի մասի հետ բանակցություններից արդեն արդյունքներ կան, մի մասի...

Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր․ Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հնարավոր է խաղաղության պայմանագիրը կնքվի տարեվերջին

04 Հունիս 2023 22:00

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Առաջին ալիքի եթերում հայտարարել է, որ հնարավոր է խաղաղության պայմանագիրը կնքվի տարեվերջին։ «Բանակցությունները շատ ինտենսիվ...

Ավելին
  • Լուրեր
Տարադրամի փոխարժեքը՝ Կենտրոնական բանկի տվյալներով

Տարադրամի փոխարժեքները հայաստանյան բանկերում

05 Հունիս 2023 11:36
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է ազատ արձակել զոհված զինծառայողի մորը

Զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանին տնային կալանքի են ենթարկել

05 Հունիս 2023 11:23
Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել սահմանազատման հարցում՝ հիմնվելով որևէ քարտեզի վրա. Ադրբեջանի ԱԳՆ

Բաքուն և Երևանը համաձայնության չեն եկել սահմանազատման հարցում՝ հիմնվելով որևէ քարտեզի վրա. Ադրբեջանի ԱԳՆ

05 Հունիս 2023 10:58

Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի երկու ուղղությամբ խախտել է հրադադարը

05 Հունիս 2023 10:35
Արցախը փորձելու է ՌԴ-ից անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ու մեխանիզմներ ստանալ. Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի դեմքին ժպտացողներն ու թքողները դիմելու են ուժի կիրառմանը. պատգամավոր

05 Հունիս 2023 10:02
Այսօր տեղումներ չեն լինի, սակայն վաղվանից ջերմաստիճանը կիջնի

Ինչ եղանակ սպասել այսօր՝ հունիսի 5-ին

05 Հունիս 2023 09:15
Ի՞նչ հագնել հունիսին. 5 պատրաստի լուք, որոնք հեշտ է կրկնել

Ի՞նչ հագնել հունիսին. 5 պատրաստի լուք, որոնք հեշտ է կրկնել

05 Հունիս 2023 00:14
Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

Ապաշրջափակումը մեր կոնտեքստում նշանակում է, որ սահմանային ծառայությունները ՀՀ վերահսկողությամբ են իրականացվելու․ Գրիգորյան

04 Հունիս 2023 23:44
Հայաստանի տարածքում միջանցքային տրամաբանության ճանապարհ չի կարող գործել. Երևանի արձագանքը՝ Ալիևի հայտարարությանը

Զենք գնելու շուրջ ինտենսիվ քննարկումներ և արդյունքներ կան․ ԱԽ քարտուղար

04 Հունիս 2023 23:14

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն է տարածել․ ՀՀ ՊՆ

04 Հունիս 2023 22:28
Հայաստանն ու Ադրբեջանն այսօր քննարկում են փոխկապակցված չորս օրակարգեր․ Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ հնարավոր է խաղաղության պայմանագիրը կնքվի տարեվերջին

04 Հունիս 2023 22:00
«Թափանցիկ քաղաքի հեքիաթը». ներկայացում՝ բոլորի համար

«Թափանցիկ քաղաքի հեքիաթը». ներկայացում՝ բոլորի համար

04 Հունիս 2023 21:13
Азербайджанские военные обстреляли жителей двух сел Мартунинского района Арцаха

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Արցախում հրադադարի ռեժիմի խախտման մասին

04 Հունիս 2023 20:45
Ջոկովիչը հաղթեց Roland Garros-ում․ նա կմրցի Խաչանովի հետ

Ջոկովիչը հաղթեց Roland Garros-ում․ նա կմրցի Խաչանովի հետ

04 Հունիս 2023 20:12
Ո՞րն է ամենակալորիական միրգը

Ո՞րն է ամենակալորիական միրգը

04 Հունիս 2023 19:40
Կարեն Խաչանովը՝ US օpen-ի քառորդ եզրափակիչում  

Կարեն Խաչանովը դուրս է եկել Roland Garros-ի 1/4 եզրափակիչ

04 Հունիս 2023 19:16
Կախվածության աստղագուշակ. ինչն է քեզ «պատանդ պահում»

Կախվածության աստղագուշակ. ինչն է քեզ «պատանդ պահում»

04 Հունիս 2023 18:00
Ո՞րն է եղել Հնդկաստանում գնացքների բախման պատճառը․ մանրամասներ

Ո՞րն է եղել Հնդկաստանում գնացքների բախման պատճառը․ մանրամասներ

04 Հունիս 2023 17:02
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք․ ԱՀ ՊԲ

Արցախում արձանագրվել է հրադադարի խախտման դեպք, Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել ապատեղեկատվությամբ․ ԱՀ ՊՆ

04 Հունիս 2023 16:15
«Սլավ Գրուպ» ՍՊԸ-ի առաքիչի կողմից հետիոտնային անցման վրա վրաերթի ենթարկված անձը մահացել է

«Սլավ Գրուպ» ՍՊԸ-ի առաքիչի կողմից հետիոտնային անցման վրա վրաերթի ենթարկված անձը մահացել է

04 Հունիս 2023 15:45
Մահացել է «1+1» ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը

Մահացել է «1+1» ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպը

04 Հունիս 2023 14:28

Սպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն առաջիկա օրերին

04 Հունիս 2023 13:50
«Երևանի գինու օրեր»-ի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

«Երևանի գինու օրեր»-ի ժամանակ քաղաքացու և ոստիկանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանի լիազորությունները դադարեցվել են

04 Հունիս 2023 13:11
Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 5-ից 11-ը

Շաբաթվա հորոսկոպ․ ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին՝ հունիսի 5-ից 11-ը

04 Հունիս 2023 12:35
Տարադրամի փոխարժեքը՝ Կենտրոնական բանկի տվյալներով
Տնտեսություն

Տարադրամի փոխարժեքները հայաստանյան բանկերում

05 Հունիս 2023 11:36

Հունիսի 5-ին Հայաստանի առևտրային շուկայում փոխարժեքը ըստ rate.am կայքի ունի հետևյալ պատկերը: Հանրապետության առևտրային բանկերը ԱՄՆ դոլարը գնում են 384.19...

Կարդալ
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հորդորում է ազատ արձակել զոհված զինծառայողի մորը
Իրավունք

Զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանին տնային կալանքի են ենթարկել

05 Հունիս 2023 11:23

Դատարանը զոհված զինծառայողի մայր Գայանե Մարտիրոսյանին ենթարկել է տնային կալանքի, տեղեկացնում է նրա փաստաբան Գեորգի Մելիքյանը: «Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ...

Կարդալ
 

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2023 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Կորոնավիրուսը Հայաստանում
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ