«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ն շուրջ 2,5 միլիոն դրամ կփոխանցի «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ին` ցածր սակագնի պայմաններում մասնակիորեն շահագործման ու պահպանման ծախսերի փոխհատուցման նպատակով: Որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 8-ի նիստում։
Որոշման նախագծում ասված է, որ փոխանցման արդյունքում հնարավոր է զսպել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը:
«Բարձրավոլտ էլեկտրացանցեր»-ը գումարը հատկացնում է էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագների հաշվարկներում ներառված և փաստացի չծախսված արտոնյալ վարկերի մարման և սպասարկման գումարներից։