Մարտիրոս Սարյանի անվան փողոցի գլխավոր աստիճաններին կարտացոլվի նկարչի «Հայաստան» կտավը, հայտնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
Խճանկարը բաղկացած կլինի 1620 ձեռագործ սալիկներից: Նշվում է, որ Սարյանի անվան փողոցի աստիճանների բարեկարգման ծրագիրը նախաձեռնել են «Կերոն» զարգացման հիմնադրամը և «Մանե Թայլս» ընկերությունը։
«Պլանավորվում է ժամանակակից ինստալացիայի տեղադրում և հարակից տարածքի կանաչապատում քաղաքի այդ հատվածը հետաքրքիր լուծումներով Երևանի գրավիչ վայրերից մեկը դարձնելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքապետարանից հավելել են, որ նախագիծն ավարտական տեսք կստանա մի քանի ամսից։