Թուրքիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 839-ով, հայտնում է РИА новости-ն ՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարար Ֆահրեթթին Կոջուին։
Նշվում է, որ սա Թուրքիայում կորոնավիրուսի նոր դեպքերի ամենաքիչ օրական ցուցանիշն է մարտի 25-ից:
«Այսօր հաստատվել է 839 նոր դեպք, վարակվել է 163 942 մարդ։ Մենք այսօր կորցրել ենք 25 հիվանդ, մահացածների թիվը ՝ 4540։ Այսօր բուժվել է 989 հիվանդ, ընդանուր՝ 127 973″, – նշված է նախարարի թվիթերյան գրառման մեջ։