Ազգությամբ հայ 29-ամյա Անուշ Թորանյանը դարձել Է Փարիզի փոխքաղաքապետ ՝ առաջ անցնելով թուրք Էվրենից։
Թորանյանը Twitter-ում շնորհակալություն է հայտնել իրեն վստահելու համար և հայտնել, որ հանրային քննարկումների և սոցիալական հարցումների հարցերով է զբաղվելու։
Նա ներկայացնում է Փարիզի գործող քաղաքապետ Անն Իդալգոյի քաղաքական ուժը։
«Մեծ պատիվ է ներկայացնել Անն Իդալգոյի դիրքորոշումը Փարիզի XV օկրուգում և այսօր ընտրվել նրա տեղակալի պաշտոնում»,- Twitter-ի իր բլոգում գրել է Թորանյանը: