Ռուսաստանի ԱԻՆ-ի փրկարարները Բեյրութի նավահանգստում փլատակների տակից դուրս են բերել եւս երկու զոհվածների մարմիններ։ Դուրս բերված մարմինների ընդհանուր թիվը հասել է 10-ի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Լիբանանում ՌԴ ԱԻՆ խմբավորման օպերատիվ շտաբում։
Անցած օրվա ընթացքում ռուս փրկարարներն ուսումնասիրել են նավահանգստի տարածքի մոտ 5 հազար քառակուսի մետր տարածքը։ Ներկայումս աշխատանքները դադարեցվել են, քանի որ փլատակները մաքրում է ծանր տեխնիկան։
ԱԻՆ օպերատիվ խմբավորման ղեկավար Սերգեյ Վորոնցովը նշել է, որ փրկարարները աշխատանքի կվերադառնան Մոսկվայի ժամանակով՝ ժամը 11:00-ին: