«Ռոսիա» ավիաընկերությունը հունվարի 15-ից ուղիղ չվերթներ է սկսում Պուլկովո օդանավակայանից դեպի Երևան, հայտնել են ավիաընկերության մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է թռիչքները կիրականացվեն շաբաթական մեկ անգամ՝ ուրբաթ օրերին, Airbus A319 ինքնաթիռներով։
Պուլկովո օդանավակայանի համար նախատեսված առաջին չվերթը կիրականացվի հունվարի 15-ին։ Պուլկովո-ից թռիչքը նախատեսվում է Երևանի ժամանակով ժամը 9:30-ին, Երևանից հետադարձ թռիչքը՝ Երևանի ժամանակով 17:55-ին:
Թռիչքի տոմսերն արդեն վաճառքում են։ Ինքնաթիռում ուղևորները պարտավոր են կրել անհատական պաշտպանության միջոցներ ՝ դիմակներ և ձեռնոցներ։
Ավիաընկերությունում նշել են, որ Հայաստանն այժմ ամբողջությամբ հանել է օտարերկրացիների համար օդային տրանսպորտով երկիր մուտք գործելու արգելքը, սակայն դրա համար նրանք պետք է ունենան կորոնավիրուսի բացասական թեստ, որն արվել է սահմանին ներկայացնելուց ոչ ավելի, քան երեք օր առաջ:
Թեստը կարելի է անել նաև Երևանի օդանավակայանում, սակայն այն ժամանակ քաղաքացին պարտավոր կլինի ինքնամեկուսացվել մինչև թեստի պատասխանը ստանալը։ Ավիաընկերությունում նաև հիշեցրել են, որ Ռուսաստան ժամանելով ՝ նաև պետք է ՊՇՌ մեթոդով կորոնավիրուսի թեստ հանձնել և արդյունքը ներկայացնել «Ռոսպոտրեբնադզոր»: Այլ մեթոդով կատարված թեստերի արդյունքները չեն ընդունվում: