Կորոնավիրուսի հարցով G20-ի արտահերթ գագաթնաժողովը տեղի կունենա մարտի 26-ին: Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստին», այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նրա խոսքով՝ Ռուսաստանը հրավեր է ստացել և պատրաստվում է մասնակցել։
«Հանդիպումը» տեղի կունենա տեսակապի ռեժիմով և նվիրված կլինի COVID-19-ի շուրջ ստեղծված իրավիճակին: Նախաձեռնողը Սաուդյան Արաբիան է։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին հայտարարել է նոր վարակի բռնկում, որը COVID-19 հիվանդություն է առաջացնում և տարածվել է Չինաստանից: