Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1058 նոր դեպք, կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 58624-ի:
Հոկտեմբերի 14-ի տվյալները փոխանցել է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Կորոնավիրուսից ապաքինվածների ընդհանուր թիվը 46713 է, փաստացի բուժվում է 10561-ը, գրանցվել է մահվան 1039 դեպք, ընդհանուր առմամբ կատարվել է 332154 թեստավորում։
Այլ պատճառով մահվան ելքերը 311 են։