Արցախի ՊԲ-ն Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չի տեսնում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը:
«Ադրբեջանի կողմից դա հերթական հերյուրանքն է, որովհետև Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու որևէ առիթ և անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց Պողոսյանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, թե Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հայկական զինված ուժերը հրթիռակոծել են երկրի արևմուտքում գտնվող Մինգյաչաուր և Տերտեր քաղաքները։