Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիին անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղ բնակիչերի դեմ ռմբակոծություններով: Նա դատապարտել է ահաբեկչության ցանկացած ձև:
Թորին այս մասին նշել է իր հայտարարությունում:
«Ես խորապես տագնապած և անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող հակամարտության համար: Շատ անհանգստացնող տեղեկություններ են եղել բնակավայրերի և խաղաղ բնակչության դեմ ռմբակոծությունների մասին: Հուսով եմ, որ այս բռնությունները կավարտվեն և շուտով կհաջորդի հրադադարը»,-նշել է նա:
Քաղաքապետը հայ համայնքի հետ սգում է Տորոնտոյի նախկին բնակիչ Քրիստափոր Արթինի մահը:
Ջոն Թորին շեշտել է. «Տորոնտոյի հայ համայնքի ուժեղ ջատագովն եմ և հասկանում եմ այն ցավն ու վիշտը, որ այս շարունակական բռնությունը պատճառում է համայնքին»: