Ֆուտբոլի Մեքսիկայի հավաքականը նվաճեց ԿՕՆԿԱԿԱՖ-ի ոսկե գավաթը (Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի առաջնություն)։
Չիկագոյում տեղի ունեցած եզրափակիչում մեքսիկացիները նվազագույն հաշվով առավելության հասան ԱՄՆ-ի հավաքականի նկատմամբ։
73-րդ րոպեին միակ գոլը խփեց «Լոս Անջելես Գելաքսիի» կիսապաշտպան Ջոնաթան Դոս Սանթոսը։
Մեքսիկան 11-րդ անգամ նվաճեց այս տիտղոսը (1965, 1971, 1977 ,1993, 1996, 1998, 2003, 2009, 2011, 2015, 2019) եւ այդ ցուցանիշով առաջատար է։