Նոյեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 126224 դեպք, որոնցից 94090-ն` առողջացած, 1952-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29681 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 487088 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1385 նոր դեպք: Ունենք 1261 առողջացած: