ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զանգահարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նրանք քննարկել են ԼՂ հակամարտությունը։
Պուտինն ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հրատապ դադարեցման անհրաժեշտությունը։
Նշենք, որ սա Ադրբեջանի կողմից նախաձեռնված ագրեսիայից ի վեր երկու երկների առաջնորդների թվով 4-րդ հեռախոսազրույցն է։
Սեպտեմբերի 27-ի լուսադեմին հակառակորդը Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում։ Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում կան զոհեր: Հակառակորդը հրետակոծել է նաև քաղաքացիական նշանակության օբյեկտներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հնգօրյա մարտերի արդյունքում թշնամին կրել է մարդկային և նյութական հսկայական կորուստներ: Հայկական կողմն ունի շուրջ 220 զոհված զինծառայող, զոհեր կան քաղաքացիական անձանց շրջանում։
Հիշեցնենք նաև, որ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և համատարած զորահավաք տասնութից բարձր տարիքային խմբի համար: Հայաստանի Հանրապետությունում ևս հայտարարվել է ռազմական դրություն և մասնակի զորահավաք: