Արմավիրում ու Արարատում կասեցվել է ապօրինի 4 հորի շահագործում, տեղեկացնում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը։
Նշվում է, որ ԲԸՏՄ աշխատակիցներն ապօրինի ջրօգտագործման դեպքերն արձանագրել են ջրային ռեսուրսների վերահսկողության ընթացքում՝ Արաքս և Մասիս համայնքներում։
Պարզվել է, որ քաղաքացիներ Խ. Կարապետյանն ու Գ.Պողոսյանը ձկնաբուծության նպատակով ապօրինի ջրառ են կատարել տարածքում ինքնաշատրվանող և խորքային 2-ական հորերից։
Տեսչական մարմնի տարածքային բաժինների պետերի որոշումներով՝ կասեցվել է առանց համապատասխան թույլտվության 4 հորի շահագործումը:
Ըստ աղբյուրի՝ իրավախախտները ենթարկվել են վարչական պատասխանատվության: Ներկայացվել են պատճառված վնասների փոխհատուցման պահանջներ։