ՄԻԵԴ- ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն այսօր տեղեկատվական շտաբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ ամենօրյա ռեժիմով դատարան են ներկայացվում ապացույցներ՝ թե՛ կոնվենցիոն, թե՛ մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտումների մասին։ Վերջին թարմացումը եղել է երեկ, թարմացում կլինի նաև այսօր։ Որպեսզի ՄԻԵԴ-ը ուշադրություն դարձնի կոնվենցիոն ու մարդասիրական իրավունքի՝ Ադրբեջանի տոտալ անտեսման փաստին։
Այն ինչ մենք տեսնում ենք՝ քաղաքացիական բնակավայրերի, Ստեփանակերտի անդադար ռմբակոծումը, առհասարակ որևէ աղերս չունի կիրառելի իրավական ակտերի հետ։
Թուրքիայի միջամտության մասին աղաղակող փաստերը, որոնք այս օրերի ընթացքում բազմիցս հաստատվել են տարբեր միջազգային կազմակերպությունների, պետությունների ղեկավարների, իսկ երեկ արդեն նաև Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության կողմից, մասնավորապես օտարերկրյա ահաբեկչական խմբավորումների ներգրավումը պատերազմական գործողություններին, առիթ են հադիսացել, որ ՀՀ ՄԻԵԴ ներկայացուցչությունը Թուրքիայի դեմ նույնպես միջանկյալ միջոց կիրառի։
Դիմումին ի պատասխան՝ ՄԻԵԴ-ը հաստատել է սեպտեմբերի 29-ի իր որոշումը՝ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին, և կոչ է արել հակամարտության մեջ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում ՝ Թուրքիային, զերծ մնալ մարդու իրավունքների մասին կոնվենցիայով պաշտպանված քաղաքացիական բնակչության իրավունքների խախտումից: