Արցախից ժամանող այն քաղաքացիները, ովքեր Հայաստանի Հանրապետությունում չունեն ժամանակավոր բնակության վայր կամ հյուրընկալող, կարող են այցելել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Ներսիսյան 14/1 հասցեում գտնվող «Հայորդաց տան» շենքում ստեղծված կայանման կետ, որտեղից կկազմակերպվի նրանց տեղափոխումը ժամանակավոր կացարաններ: Այս մասին հայտնել է Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում և հավելել, որ կայանման կետը գործում է շուրջօրյա: