Չեմ կարող ասել, որ Շուշիի պաշտպանական օպերացիան ավարտված է, մարտերը շարունակվում են: Չեմ կարող ասել, որ այլ ծանր օրեր չեն սպասվում, բայց մենք պատվով դորս ենք եկել իրավիճակից: Իրավիճակը փոխված է, վաղը դժվար թե նույն իրավիճակը լինի: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա առանձնացրել է հայկական հրետանու այսօր գրանցած գերակայությունը թշնամու հրետանու նկատմամբ: «Ամբողջ պատերազմի ընթացքում մեր հրետանին այսպես փայլուն և հզոր չէր աշխատել»,- նշել է նա:
ՀՀ ՊՆ ներկայացուցիչը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ սաստիկ պատերազմը շարունակվում է: «Այն մեր գոյության պայքարն է, առանձին վերցրած Քարին տակի պատերազմը չէ, Շուշիի ճակատամարտը չէ, սա հայ ժողովրդի լինելիության պատերազմն է: Լցվեք վճռականությամբ, վստահեք մեր բանակին, հավատացեք հայոց բանակի բազկին ու նա հաղթելու է»,- ասել է Ա. Հովհաննիսյանը: