ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հայտարարում դրամաշնորհների մրցույթ 22 միլիոն դրամ մրցանակային ֆոնդով այն նախագծերի համար, որոնք թույլ կտան կանխարգելել կորոնավիրուսի տարածումը Հայաստանում և աշխարհում։
Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: «Այսպիսով մինչև ապրիլի 3-ը՝ մինչև կեսգիշեր խնդրում ենք ուղարկել հայտերը։ Մրցութային հանձնաժողովը կդիտարկի այդ հայտերը և 5 լավագույն հայտերը կարժանան դրամաշնորհների»,-նշեց նախարարը։
Մրցույթի մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://hti.am/main.php…