Այս պահին օպերատիվ իրավիճակը համեմատաբար հանգիստ է. սկսած ժամը 18:00-ից՝ կրակոցները քիչ են, լարվածության նվազում կա: Քիչ առաջ լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Պատասխանելով վիրավորներիի հետ կապված հարցին՝ նա հայտնեց, որ նրանց վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում, հիմնականում միջին ու թեթև վնասվածքներ են ստացել: Հովհաննիսյանը նշեց, որ միայն նյութական վնասներ են եղել. – «Հայկական որևէ բնակավայրից տարհանում տեղի չի ունեցել, և ես վստահ եմ` տեղի չի ունենա»:
Միաժամանակ ըստ Հովհաննիսյանի` ՀՀ զինված ուժերը Ադրբեջանի ԶՈւ-ի բոլոր տեսակի զորաշարժերին, երթերին տիրապետում են, այս պահի դրությամբ ունեն 5-10 խոցված ԱԹՍ:
Հովհաննիսյանը հավելեց, որ ընդհանրապես լարվածության օրերին ՀՀ-ի և Արցախի սահմանի ողջ երկայնքով գրեթե որևէ լարվածության օջախներ չեն առաջացել:
Հովհաննիսյանը չցանկացավ պատասխանել ԶՈՒ դիրքերի բարելավմանը՝ նշելով, որ հայկական ԶՈՒ-երը կատարում են իրենց խնդիրները, և այս ամենի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտրվի իրավիճակի լիցքաթափումից հետո։