ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ մարտական գործողությունների գոտում գտնվող զինծառայողների հետ կապված՝ քաղաքացիներին հուզող հարցերին օպերատիվ կարգով արձագանքելու նպատակով ձևավորված աշխատանքային խումբը տեղափոխվել է և կգործի ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի տարածքում՝ ամեն օր ժամը 09:00-ից մինչեւ 21:00-ն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հասցե՝ ք. Երևան, Ուլնեցու 56/6, հեռախոսներ՝ +374 10 28-54-25, +374 10 28-37-42 և +374 10 28-12-94: