Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ մայիսի 30-ի դրությամբ կայացվել է 1297 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում։ Այս մասին Armenia Today-ին տեղեկացնում են Կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նշվում է նաև, որ մայիսի 30-ի դրությամբ իրականացվել է 18951 ստուգում, որից միայն 612-ը՝ նշված օրը:
Բոլոր ստուգվողներին տրամադրվել են խորհրդատվություն և խախտումների անհապաղ վերացման պարտադիր կատարման ցուցումներ։
Ստուգումները կատարվել են ՀՀ առողջապահական և աշխատանքի, Սննդամթերքի անվտանգության, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, Կրթության և Շուկայի Վերահսկողության տեսչական մարմինների կողմից։