«Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» համալիրի նախկին տնօրեն Հայկ Շահնազարյանի կողմից Ընկերության առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելու փաստի առթիվ, մեր հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ»։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել Է Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանը։
Մակինյանը նաեւ նշել է, որ Շահնազարյանը ներկայումս գտնվում է արտասահմանում։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեի կողմից ավելի վաղ հարուցված մեկ այլ գործի շրջանակներում Ռուբեն Հայրապետյանը, նրա որդին, ինչպես նաև ևս 4 քաղաքացի մեղադրվում են «Հարսնաքար» համալիրի նախկին ղեկավարի նկատմամբ ազատազրկման, խոշտանգումների և ինքնիրավչության մեջ: