ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, Արցախի ՊԲ-ի «Ուրալ» մակնիշի ավտոմեքենայի վթարի ենթարկվելու հետ կապված հարուցվել է քրեական գործ։
Այսօր ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ժամը 13:50-ի սահմաններում Մատաղիս-Մարտակերտ ավտոճանապարհի 17 կմ հատվածում, N զորամասի հաշվեկշռում գտնվող «Ուրալ» մակնիշի զինհամարանիշի ավտոմեքենան, զորավարժությունից վերադառնալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, ևս 6-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են։
Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: