ԱԱԾ-ականները վաղ առավոտից գտնվում են ԲՀԿ առաջնորդ, պատգամավոր Գագիկ Ծառուկյանի Առինջի առանձնատանը, որտեղ խուզարկություններ են իրականացնում։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշել է ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։
Ըստ Զոհրաբյանի՝ խնդիրը կապված է 2017 թվականի պառլամենատական ընտրությունների ժամանակ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուներից մեկի հետ ֆինանսական ինչ-որ հարցերի հետ։ «Այս ամենը կարծես դեժավյուի տպավարություն է թողնում։ Այս պահի դրությամբ մեր կուսակցականների, համախոհների տներում գտնվում են ԱԱԾ աշխատակիցներ»,-նշել է նա։
Զոհրաբյանը նշել է, որ այս իշխանություններն ուղղակիորեն չի հանդուրժում այլակարծություն, գործում են նույն ձեռագրով, ինչ նախկին իշխանությունները 2015 թվականին։ Նա հայտնել է, որ բավականին մեծաթիվ ԱԱԾ-ականներ կան ԲՀԿ առաջնորդի տանը։
Ակհայտ քաղաքական կոնտեքստ է, հավելել է մեկ այլ ԲՀԿ-ական՝ Արման Աբովյանը։
«Որպես ԲՀԿ գլխավոր քարտուղար ես արդեն տեղեկացրել եմ բոլոր միջազգային կառույցներին, բոլոր դեսպանատներին», նշել է Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը հրատապ նիստի ընթացքում հայտարարել է, որ կառավարությունն իր աշխատանքները 100 տոկոսով ձախողել է, եւ որ արմատական փոփոխությունների անհրաժեշտություն է զգացվում նաեւ հրաժարականների տեսքով։
Опубликовано Arman Abovyan Суббота, 13 июня 2020 г.