Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, ընթանում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու պաշտպանների միջնորդության քննարկումը։
Նախորդ դատական նիստը հետաձգվել էր, քանի որ դատավորն անհրաժեշտ փաստաթղթեր էր պահանջել։
Ծառուկյանի պաշտպանական թիմը գրավի չափը թողել է դատարանի հայեցողությանը։
Հիշեցնենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է սեպտեմբերի 25-ին: Նա մեղադրվում է ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքը խախտելու կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։ Հունիսի 16–ին ՀՀ Ազգային ժողովը փակ քվեարկություն անցկացրեց և համաձայնություն տվեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը զրկվի ազատությունից։
Հիշեցնենք նաև, որ ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն ու 13 կուսակցություններ Ծառուկյանին ազատ արձակելու պահանջով դիմել էին Գլխավոր դատախազին։ Արթուր Դավթյանը, սակայն, մերժել էր առաջարկը։