ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին մեղադրանք առաջադրվեց ՀՀ ՔՕ 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը) հոդվածի հատկանիշներով։
Այդ առնչությամբ նա Facebook-ի իր էջում գրել է.
«Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից մեկի կողմից ներգրավվեցի որպես մեղադրյալ (կարգավիճակս կասկածյալից դարձավ մեղադրալ)»։
Հիշեցնենք, որ վեց օր առաջ Հայկ Մամիջանյանը ձերբակալվել էր։ Նա կասկածյալ էր այն նույն հոդվածով, որի մեջ մեղադրվում է։