Հայաստանում կորոնավիրուսային վարակի հետ կապված համաճարակաբանական իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանը։
«Մայիսին մարտի համեմատ ունենք 13 անգամ հիվանդացության աճ», — տեղեկացրեց Վանյանը ՝ ընդգծելով հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտությունը:
Նա դիմելով բնակչությանը ՝ խնդրեց հնարավորինս չմասնակցել բազմամարդ միջոցառումներին, հնարավորության դեպքում դրանք անցկացնել դրսում և մասնակիցների նվազագույն քանակով։ Սա վերաբերում է հարսանիքներին, ծննդյան, հոգեհանգստի եւ հուղարկավորության արարողություններին։ Նա նշել է, որ վերջին շրջանում վարակի բռնկումներ են տեղի ունեցել հենց նման արարողություններին մեծ թվով մարդկանց մասնակցության արդյունքում։
Վանյանը հորդորեց չմասնակցել ուխտագնացություններին, քանի որ վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանց ժամանակ հնարվոր չէ պահել անվտանգության կանոնները։
«Մենք բոլորս պետք է հիշենք, որ յուրաքանչյուր հիվանդ, յուրաքանչյուր մահացած մարդ կարող էր լինեն իրենց ընկերը, ազգականը կամ ծնողը»,-ասաց Արտավազդ Վանյանը: