ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն ներկայացրել է առաջիկա չվերթների ցանկը։
Հաղորդվում է, որ
-Հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում՝ ժամը 18:00, ժամանում դեպի Երևան՝ 23:55): Երևանից իրականացվող չվերթերի մանրամասների համար կոմիտեն խնդրում է կապ հաստատել ավիաընկերության հետ։
-Հուլիսի 4-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 01:40):
-Հուլիսի 6-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 21:40):
-Հուլիսի 4-ին, 5-ին և 6-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Belavia ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան՝ 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35):
-Հուլիսի 4-ին կիրականացվի Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում՝ 19:30):
Քաղավիացիայի կոմիտեն հայտնում է, որ արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր:
Հարգելի քաղաքացիներ,Տեղեկացնում ենք, որ ս. թ․ հուլիսի 3-ին կիրականացվի Երևան-Մոսկվա-Երևան չվերթը Aircompany Armenia…
Опубликовано Քաղաքացիական ավիացիայի կոմիտե / Civil Aviation Committee Пятница, 3 июля 2020 г.