Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ մարզադպորցը կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել:
«Շենքային և գույքային պայմանները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, այլև հնարավորություն չեն տալիս մարզիկներին լիարժեքորեն մարզվելու: Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է»,- ասվում է հրապարակման մեջ:
Նշենք, որ Ալբերտ Ազարյանը աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, միջազգային կարգի մրցավար, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի պատվավոր պրոֆեսոր է: Պարգևատրվել է «Աշխատանքային կարմիր դրոշ», «Փառքի նշան», ՀՀ «Մովսես Խորենացի» շքանշաններով:
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվի
Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի համար նոր շենք կկառուցվիԵրևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց:Կառուցումից՝ 1969 թվականից մինչև օրս դպրոցը երբևէ չի հիմնանորոգվել: Շենքային և գույքային պայմանները ոչ միայն չեն համապատասխանում միջազգային չափորոշիչներին, այլև հնարավորություն չեն տալիս մարզիկներին լիարժեքորեն մարզվելու: Երևանի քաղաքապետարանը նախատեսում էր վերանորոգել մարզադպրոցը, սակայն սեյսմիկ ուսումնասիրություններից հետո պարզ է դարձել, որ նորոգումն անհնարին է: Խնդրի համալիր լուծումը նոր շենք կառուցելն է:
Опубликовано Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality Среда, 16 сентября 2020 г.