Հոկտեմբերի 27-ից կկազմակերպվի Արցախից ժամանակավորապես տեղափոխված քաղաքացիների կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման, դադարեցված կենսաթոշակների վերսկսման, ինչպես նաև՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում՝ թաղման նպաստի նշանակման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքից։
Նշվում է, որ դիմումները կընդունվեն Սոցիալական ապահովության ծառայության տարածքային գրասենյակներում:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 114 թեժ գծի կամ 060-654-089, 097-24-64-75 հեռախոսահամարներով։