Տաշիրի զարգացման ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ, բարերար Սամվել Կարապետյանը պատրաստվում է վերակառուցել Ստեփանակերտի հիվանդանոցի ռմբակոծված ծննդատունը:
Այս մասին РИА Новости- ին հայտնել է բարերարը։
«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ անպայման Ստեփանակերտում նոր ժամանակակից ծննդատուն ենք ունենալու: Այստեղ նորից նոր փոքրիկներ են լույս աշխարհ գալու»,-ասել է Կարապետյանը։
Հավելենք, որ Ստեփանակերտի հիվանդանոցային համալիրը կառուցվել է Սամվել Կարապետյանի ֆինանսավորմամբ։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանը թիրախավորել է Ստեփանակերտի հիվանդանոցն ու ծննդատունը՝ վնասներ հասցնելով բժշկական կենտրոնին։