ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց վիճակախաղերի կազմակերպումը և բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակող օրենքի նախագիծը: Այս մասին օրենքի նախագիծն ընդունվել է ՀՀ ԱԺ այսօրվա նիստում։
Օրենքի նախագիծն ընդունվեց 93 կողմ, 1 դեմ, 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Նախագիծը ներկայացվել է պատգամավորներ Ալեն Սիմոնյանի, Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի կողմից։
Առաջին ընթերցումից հետո օրենքի նախագծում որոշակի փոփոխություններ են իրականցվելու: Համաձայն նախագծի՝ բուքմեյքերական գրասենյակների տարածքը չպետք է գերազանցի 200 քառ. մետրը:
Համաձայն օրենքի նախագծի՝ հանրապետության տարածքում այսուհետ բուքմեյքերական գրասենյակներ կլինեն յուրաքանչյուր մարզկենտրոնում, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում կլինեն մեկական բուքմեյքերական գրասենյակներ:
Բուքմեյքերական գրասենյակներ կլինեն նաև այն 4 քաղաքներում՝ Ծաղկաձորում, Ջերմուկում, Մեղրիում և Սևանում, որտեղ առաջարկվող նախագծով թույլատրում է խաղատների գործունեությունը:
Օրենքն ամբողջությամբ ուժի մեջ կմտնի 2020 թվականի նոյեմբերից: