2019 թ․ հուլիսի 12-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Մեդիա դահլիճում տեղի ունեցավ ՈՒՀԱ-ի հայկական միջազգային լիգայի բացման պաշտոնական արարողությունը։
Երեկոյի մեկնարկը տվեց Կարեն Սահակյանը, ով ողջունելով մասնակիցներին,համոզմունք հայտնեց, որ հումորը, ծիծաղն ու լավ տրամադրությունը կուղեկցեն հանդիսատեսին ողջ երեկոյի ընթացքում։
Բեմահարթակ բարձրացան ոչ միայն հայաստանյան, այլև թիմեր տարբեր երկրներից ։ Օրվա ավարտին մասնակիցներին իր շնորհակալական խոսքն ասեց՝ ՈՒՀԱ-ի հայկական տարբերակի խմբագրական խումբը գլխավորող «Բարձրագույն լիգայի» չեմպիոն Դմիտրի Բուշուևը, ով նշեց, որ լիգայի ստեղծագործական-վարչական թիմը, խաղից խաղ կմեծացնի և կուժեղացնի հայկական լիգային մասնակցող թիմերի ստեղծագործական և մասնագիտական որակները, իսկ երեկոյի բոլոր թիմերը հնարավորություն կստանան ելույթ ունենալ հաջորդ փուլերում։
Դմիտրի Բուշուևն ավելացրեց, որ սա իր առաջին այցելությունն է Հայաստան և ինքը տպավորված է, քանի որ Հայաստանն իսկապես դրախտավայր է և միայն կարելի է զարմանալ, թե ինչպես են մարդիկ հեռանում նման դրախտավայրից։
Նշենք, որ «Հայկական լիգա»-ն մտադիր է հայկական թիմերին վերադարձնել ՈՒՀԱ միջազգային միության հեռուստատեսային լիգաներ, որի իրագործման աջակիցն ու հովանավորն է Տաշիր գրուպ ընկերությունը։