ՀՀ ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպեց ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հետ։
ԱԺ փոխնախագահը նշեց, որ քաղաքացիները պահանջնում են ՌԴ իշխանության լծակներ, որ նրանց թույլ տան մեկնել Ռուսաստան, սակայն կորոնավիրուսով պայմանավորված՝ ՌԴ-ն, ինչպես բոլոր երկրները, դադարեցրել է այլ երկրի քաղաքացիների ընդունումը։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս պահին քննարկում են առնվազն Ռուսաստանի հետ չվերթները վերսկսելու հարցը՝ ոչ միայն բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների, այլև ՀՀ բոլոր քաղաքացիների համար։
ԱԺ փոխնախագահը խոստացավ ՀՀ-ում ՌԴ դեսպանության ներկայացուցիչների հետ քննարկել ՌԴ քաղաքացի հանդիսացող, չվերթի համար գրանցված, սակայն դեռևս չմեկնած քաղաքացիների հարցը կարգավորելու համար։
Սիմոնյանը նաև լավ լուր հայտնեց՝ նշելով, որ հնարավոր է՝ ՌԴ-ի հետ մեկ ամսվա ընթացքում համաձայնության գան, սակայն վրացական կողմի հետ օդային և ցամաքային հաղորդակցությունը վերականգնելու խոստում չտվեց։
Ալեն Սիմոնյանը հանդիպեց ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հետ
Ալեն Սիմոնյանը հանդիպեց ՌԴ մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հետ
Опубликовано Armenia Today – հայերեն Пятница, 4 сентября 2020 г.