Հագուստի ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողներն այսօր ևս հավաքվել են կառավարության դիմաց: Նրանք պահանջում են մեկ տարով հետաձգել հագուստի մաքսազերծման մեթոդների փոփոխությունը՝ հաշվի առնելով ստեղծված վիճակը։
Հիշեցնենք, որ փոփոխության համաձայն, այլևս չի լինելու կիլոգրամով մաքսազերծում, հաշիվ ապրանքագրում պետք է նշված լինի ապրանքի ստույգ քանակը, գինը, անվանումն ու մոդելը։ Ինֆորմացիայի թերի հայտարարագրումը կբերի վարչարարության կիրառման: Փոփոխության արդյունքում ներմուծողներն ասում են, որ ապրանքի մաքսային արժեքն ավելանում է շուրջ 6 անգամ:
Տեղում աշխատող Armenia Today-ի թղթակիցը հայտնում է, որ բողոքի ակցիա կազմակերպած գործարարներին հաջողվել է հանդիպել վարչապետի օգնականի հետ։ Հանդիպմանը մասնակցում են 5 հոգուց կազմված խմբով: Ակցիայի մասնակից գործարարները խոստացան հանդիպման ավարատին պատասխանել լրատվամիջոցների հարցրերին:
Նշենք նաև, որ երեկ ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը հայտարարել է, որ մաքսային մարմիններն էականորեն վերանայել են գնային քաղաքականությունը՝ հօգուտ տնտեսավարողների։
Ուղիղ․ Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց
Ուղիղ․ Բողոքի ակցիա՝ Կառավարության դիմաց
Опубликовано Armenia Today – հայերեն Четверг, 10 сентября 2020 г.