Այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ Այս մասին Facebook-ում գրել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ նիստի ընթացքում կայացվել են հետևյալ որոշումները.
1. Հիմնադրամում այս պահին առկա միջոցներից 1.000.000 միլիոն ԱՄՆ դոլար նվիրաբերել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:
2. Պատերազմի հետեւանքով ստեղծված հումանիտար վիճակով պայմանավորված՝ փոխել հիմնադրամի գործունեության ուղղությունը: Նախկինում զարգացման ծրագրեր իրականացնող հիմնադրամն այսուհետ կիրականացնի բացառապես մարդասիրական ծրագրեր այնքան ժամանակ, որքան դրա անհրաժեշտությունը կլինի: