Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Իրինա Ղափլանյանին ազատել շրջակա միջավայրի նախարարի տեղակալի պաշտոնից:
Այս որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է նոյեմբերի 17-ին։
Նշենք, որ Իրինա Ղափլանյանը պաշտոնը ստանձնել է 2019թ.-ի հունիսի 1-ից։
Հավելենք նաև, որ Ղափլանյանն է ներկայացրել պաշտոնից ազատման դիմում։