Միացյալ Նահանգներն Ատոմային էներգիայի միջազգային զարգացման գործակալությանն օրերս հատկացրեց 6 միլիոն ԱՄՆ դոլար՝ աշխարհում նոր կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարում այս կազմակերպության ջանքերին աջակցելու նպատակով։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այս միջոցների մի մասը կտրամադրվի նոր կորոնավիրուսի թեստավորման փաթեթներ ձեռք բերելուն և Հայաստանը կուղարկվի 2000 հատ թեստ։