Անցած գիշեր Ադրբեջանի բոլոր հարձակողական գործողությունները ձախողվել են, և այս պահի դրությամբ Արդբեջանն ունի կենդանի ուժի և զինտեխնիկայի շատ մեծ կորուստներ. հայտնել է ԱՀ նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանն այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում։
Ներկայացնելով անցած գիշեր տեղի ունեցած իրադարձությունները և ընդհանուր օպերատիվ իրավիճակը՝ Պողոսյանը նշել է, որ շփման գծի գրեթե ամբողջ բնագծով ընթանում էին ինտենսիվ մարտեր՝ հատկապես հյուսիսային և արևելյան ուղղություններով։
Ավելի վաղ Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 28-ին Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 17 տանկ, 4 զրահամեքենա, 3 միավոր ծանր ինժեներական զրահատեխնիկա, 13 անօդաչու թռչող սարք: Մարտական գործողությունների ողջ ընթացքում ադրբեջանական անձնակազմի կորուստների թիվը գերազանցել է 790-ը: