Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հաջորդ հանդիպումը տեղի կունենա փետրվար ամսվա ընթացքում։ Այս մասին ArmeniaToday-ին հաստատեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից:
Հիշեցնենք, որ Մոսկվայում փոխվարչապետների առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ Նիստի ընթացքում քննարկվել էին Ադրբեջանի նախագահի, Հայաստանի վարչապետի և ՌԴ նախագահի 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի իրականացումից բխող համատեղ աշխատանքի հիմնական ուղղությունները, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերը: